Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Էրդողան. Մեր ամեն նահատակ նշանակում է, որ այդ հողերը մեր սեփական երկիրն են

Էրդողան. Մեր ամեն նահատակ նշանակում է, որ այդ հողերը մեր սեփական երկիրն են
03.11.2020 | 14:06

Հունաստանի Greek City Times-ն անդրադարձել է Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարություններից մեկին: Նոյեմբերի 1-ին Էրդողանը փաստացի հրաժարվել է միջազգային հանրությանը` իր կողմից Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին համոզելու մտքից: Թուրք զինվորականներն ու նրանց աջակցող ջիհադականները շրջափակում են Սիրիայի հյուսիսում գտնվող Իդլիբն ու Աֆրինը և հրաժարվում են վերադարձնել այդ տարածքների ղեկավարումը Սիրիայի կառավարությանը: 2018 և 2019 թվականներին թուրք զինվորականները Սիրիայում սկսել էին «Ձիթենու ճյուղ» և Իրաքում «Ճանկ» ռազմական գործողությունները` իբր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ:

Այս օպերացիաների սկսվելուց ի վեր Էրդողանը հայտարարում էր, որ ինքն «աջակցում է Սիրիայի և Իրաքի տարածքային ամբողջականությանը», բայց միևնույն ժամանակ հրաժարվում է զորքերը դուրս բերել Սիրիայի և Իրաքի շրջափակված տարածքներից, որտեղ ընթանում էին ռազմական գործողությունները:


Նոյեմբերի 1-ին Էրդողանը ասել է.«Մենք նահատակներ ենք ունեցել Իդլիբում և Աֆրինում «Ձիթենու ճյուղ» և «Ճանկ» օպերացիաների ժամանակ: Բայց մի մոռացեք, որ ամեն նահատակ նշանակում է, որ այդ հողերը մեր սեփական երկիրն են»:

Դիտվել է՝ 1240

Մեկնաբանություններ